Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ալիև. Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ

Ալիև. Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ
31.10.2020 | 15:15

Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ